Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Մասնակցություն միջազգային կոնֆերանսին "Գենդերային հավասարությունը Հայաստանում և Եվրոպայում. մարտահրավերներ և հեռանկարներ" թեմայով (05.07.2016)

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած Գենդերային հավասարությունը Հայաստանում և Եվրոպայում. մարտահրավերներ և հեռանկարներ” թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ հուլիսի 1-ին «Doubletree by Hilton» հյուրանոցի Միլանո սրահում: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, այլ միջազգային կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև արտասահմանյան և տեղական փորձագետները և ակտիվիստները մասնակցեցին այս կոնֆերանսին, որը նվիրված էր գենդերային հավասարության խթանման մարտահրավերներին և հեռանկարներին: Դրանց շարքում ներկայացվեցին Հայաստանի միջազգային պարտավորությունները, գենդերային դերերի ընկալումը, գենդերային բռնությունը, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերը գենդերային հավասարության հասնելու հարցում և այլ հիմնահարցեր  

 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am