Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Փոփոխություն.adv" դասընթաց (29.12.2016)
Դեկտեմբերի 26-ից 28-ը «Դիլիջան» առողջարանային համալիրում տեղի ունեցավ դասընթաց «Փոփոխություն.adv» թեմայով` կազմակերպված ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի և «PINK Արմենիա» ՀԿ-ի կողմից: Դասընթացը բաղկացած էր երեք մասից, որոնք ներկայացրեցին «PINK Արմենիա» ՀԿ-ի ներկայացուցիչներ Լ. Ավետիսյանը, Մ. Հովսեփյանը և պրոֆեսոր Վահան Բուռնազյանը: Դասընթացի առաջին մասում խոսվեց մարդու սեռականության հիմնական հասկացությունների վերաբերյալ, բացահայտեցին սեռականության միֆերը  և տեղի ունեցավ խմբային քննարկում՝ «սեռականությունը մեր կյանքում» թեմայով:  Երկրորդ մասում փորձեցին ուսումնասիրել կանոնները ընդդեմ քաղաքականության և արժեքների, այնուհետև քննարկվեց ինչպես մարտահրավեր նետել դոմինանտ օրակարգին: Դասընթացի երրորդ փուլում քննարկվեցին համատեղ ջանքերի կիրառումը, պլանավորեցին հանրային արշավներ, իսկ վերջում ամփոփվեց դասընթացը և տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am