Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հարավային Կովկասում կայուն համագործակցությանը նվիրված հանդիպում (27.01.2017)

“Kvinna till Kvinna” շվեդ կանանց հիմնադրամը կազմակերպել էր Հարավային Կովկասում կայուն համագործակցությանը նվիրված հանդիպում, որը տեղի ունեցավ հունվարի 23-ից 26-ը Ստոկհոլմ քաղաքում: Հարավային Կովկասի տարբեր պետություններից եկած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին այս հանդիպմանը: Առաջին օրը նվիրված էր “Kvinna till Kvinna”-ի նոր ռազմավարությանը Հարավային Կովկասում, նվաճումներին, մարտահրավերներին և համագործակցության հզորացման տարբեր ճանապարհների քննարկմանը: Երկրորդ օրը սկսվեց փորձի փոխանակումից, ինչից հետո մասնակիցներին առաջարկվեց ընտրել երեք մինիսեմինարներից մեկը: Օրվա երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին տարբեր խմբերի` գենդերային հավասարության ոլորտում աշխատող շվեդական կազմակերպություններ ուսումնասիրության այցեր կատարելու համար: Հաջորդ օրը նվիրված էր ցանցային համագործակցության և շարժումների ստեղծմանը, և հրավիրված հյուր` Ի. Րոգովան, Կոսովոյի կանանց ցանցի ղեկավար և կարկառուն կին, կիսվեց ցանցի ստեղծման իր փորձով: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչները նույնպես խոսեցին ցանցի ստեղծման պատմության և Հայաստանում գործունեության մասին, ինչին հաջորդեց ընդհանուր քննարկումը: Վերջին օրը սկսվեց ամփոփումից և գնահատումից և ավարտվեց անհատական հանդիպումներով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am