"Կանանց օրակարգը" ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (23.03.2017)
|
Սույն թվականի մարտի 22-ին “ՕքսիՋեն” հիմնադրամը` Womennet.am կայքի և “Ընտանիքի
ակադեմիա” ՀԿ-ի հետ համագործակցությամբ, նախաձեռնեց “Հավասար” քարոզարշավի շրջանակներում
մշակված “Կանանց օրակարգի” հանրային քննարկումը: Այդ միջոցառմանը մասնակցեցին Ազգային
Ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, կանանց իրավունքներով զբաղվող
տեղական և միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: “Կանանց օրակարգի”
հիմնական նպատակն էր հրավիրել Ազգային Ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների
և դաշինքների ուշադրությունը կանանց և տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների
վրա` ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի
ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|