Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Դասընթաց ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հոգեբանների և սոցաշխատողների համար (13.06.2017)
Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր դասընթաց ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հոգեբանների և սոցաշխատողների համար, որն անցավ Երևանի “Մետաքսի ճանապարհ” հյուրանոցում, հունիսի 8-ին և 9-ին: Այն հանդիսացավ որպես 2016թ. ապրիլի 29-ին և 30-ին Կվիննա թիլ Կվիննա հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացի շարունակություն: Դասընթացի մասնակիցները տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, մասնավորապես` Կանանց իրավունքների կենտրոնի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Կանանց աջակցման կենտրոնի, Գորիսի կանանց զարգացման ռեսուրսային կենտրոն հիմնադրամի, Հասարակություն առանց բռնության, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի, Աջակից բարեգործական ՀԿ-ի, Սպիտակի հելսինկյան խմբի և Փինք Արմենիայի: Այս դասընթացների ընդհանուր նպատակն էր ուժեղացնել ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները և բարելավել մատուցող ծառայությունների որակը: Դասընթացի առաջին օրը սկսվեց բացման խոսքից և ծանոթացումից օրակարգին, հետո մասնակիցները բաժանվեցին երեք միջմասնագիտական խմբերի` մասնակից կազմակերպությունների ընդհանուր նպատակները, որոնք ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մարտահրավերները, հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև նախորդ դասընթացին անդրադարձ կատարելու համար, մասնավորապես ինչն էր օգտակար և կիրառելի, ինչը ոչ և ինչու: Խմբերում աշխատանքը վարեցին ԿԻԿ-ի հոգեբանները: Քանի որ այս տարվա դասընթացի մասնակիցների 1/3-ը չէր մասնակցել նախորդ տարվա դասընթացին, խմբերի վարողները հակիրճ ներկայացրեցին նախորդի թեմաները և շարունակեցին քննարկումները: Խմբերի կողմից ներկայացված արդյունքները ոգեշնչող էին. նախորդ դասընթացի գրեթե բոլոր տարրերը օգտագործվել էին մասնագետների կողմից ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ իրենց աշխատանքում: Մասնակիցները խոսեցին միայն, որ ինքնախնամքի համար շատ քիչ ժամանակ են հատկացնում կամ էլ ընդհանրապես չեն հատկացնում: Ճաշից հետո Ժոզեֆին Գրանդեն, հրավիրված հոգեթերապևտ և դասընթացավարը, ներկայացրեց իրեն և իր աշխատանքը: Դրան հաջորդող թեման էր արտակարգ միջամտումներ սուր տրավմատիկ սթրեսի և նրա հետևանքների դեպքում և իրավիճակային սթրեսի հաղթահարում: Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր վիկարիոս տրավմայի և մասնագիտական այրման հաղթահարմանը: Ներկայացվեց տեսական նյութը այնպիսի թեմաների շուրջ էր, ինչպիսինն են մասնագիտական/հուզական այրումը, երկրորդային տրավման, հանդուրժողականության պատուհանը և նրա ազդեցությունն անձի վարքի վրա, ճգնաժամային ռեակցիաները, հաղթահարման մեխանիզմները և այլն: Բացի դրանից անցկացվեցին մի շարք գործնական վարժություններ, օրինակ` “Կիսվել լռության մեջ”, “Ես միայնակ կրող չեմ”, “Ապահով վայր”, “Լույսի շող” և այլն, որոնք թույլ տվեցին ոչ միայն ծանոթանալ երկրորդային տրավմայի հաղթահարման գործիքներին, այլ նաև ունեցան թերապևտիկ` լիցքաթափող բնույթ մասնակիցների համար: Դասընթացը պարունակում էր նաև քննարկումներ և վերլուծություններ:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am