Women's Rights Center - Նորություններ - Թոմ Սոյերի արկածները Երևանի խամաճիկների պետական թատրոնում
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Թոմ Սոյերի արկածները Երևանի խամաճիկների պետական թատրոնում (19.06.2017)

Հունիսի 16-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաները այցելեցին Երևանի խամաճիկների պետական թատրոն` դիտելու ամերիկացի հանրաճանաչ գրող Մարկ Տվենի արկածային վեպերից մեկի հիման վրա բեմադրված “Թոմ Սոյերի արկածները” ներկայացումը: Ներկայացման գլխավոր հերոսն է Թոմ Սոյերը, 12 տարեկան մի տղա, ով ծնողների մահից հետո ապրում էր իր մորաքրոջ և զարմուհու հետ: Ներկայացվեցին Թոմի և նրա ընկերների տարբեր արկածները. այդ թվում նաև Թոմի սպանության ականատես լինելը և մարդասպանին բարեհաջող բռնելը, տանից փախչելը և ծովահեն դառնալը, քարանձավում մոլորվելը և այդտեղից արժեքավոր գանձեր գտնելն ու կիսելը իր հավատարիմ ընկերոջ հետ: Երեխաները դիտեցին ներկայացումը անսահմանափակ հետաքրքրությամբ, ինչից հետո կիսվեցին կարծիքներով բարեկամության, արկածախնդիր կյանքի և ծովահեն դառնալու առավելությունների մասին:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am