Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Սեռական և գենդերային հիմքով բռնության կանխարգելման և արձագանքման աշխատանքային խմբի հանդիպում (16.07.2017)

2017թ. հուլիսի 12-ին Հայաստանի Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակում կայացավ ՀԿԽԸ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի համատեղ կազմակերպած սեռական և գենդերային հիմքով բռնության կանխարգելման և արձագանքման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀԿԽԸ աշխատակիցներ Հ. Խաչատրյանը և Գ. Բեջանյանը ներկայացրեցին աշխատանքային խմբի հիմնական նպատակները, խոսեցին սեռական և գենդերային հիմքով բռնության բաղադրիչի ձեռքբերումների և մարտահրավերների մասին: ՄԱԿ-ի ՓԳՀ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տ. Բադալյանը ներկայացրեց ստանդարտ ընթացակարգերի նորացված տարբերակը սեռական և գենդերային հիմքով բռնության դեպքերի կառավարման համար, որից հետո տեղի ունեցավ աշխատանքային խմբի քննարկում: Մասնակիցները ներկայացրեցին իրենց լրացումներն ու առաջարկութոյունները ստանդարտ ընթացակարգերի տարբերակի ընդունման համար: Հանդիպման ավարտին ՀԿԽԸ հոգեբան Վ. Գասպարյանը ներկայացրեց փախստականների և ապաստարան հայցողների սեռական և գենդերային հիմքով բռնության դեպքերը և դրանց առանձնահատկությունները, որին հաջորդեց հարցերն ու պատասխանները:  

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am