Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Մասնակցություն «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» մամուլի ասուլիսին (30.07.2017)

Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում տեղի ունեցավ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մամուլի ասուլիսը «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին, օրենսդական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով: Ասուլիսին մասնակցեցին Ա. Սիմոնյանը Կանանց ռեսուրսային կենտրոնից, Լ. Մինասյանը «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ից և Ք. Պետրոսյանը Կանանց իրավունքների կենտրոնից: Ասուլիսին ներկայացվեց վիճակագրությունը, խոսվեց այն դժվարությունների և մարտահրավերների մասին, որոնց բախվում են հասարակական կազմակերպությունները ընտանեկան բռնության ենթարկված կանանց ծառայություններ տրամադրելիս: Ներկայացվեցին Թ. Մանսուրյանի և Ն. Դանիելյանի աղմկահարույց դեպքերը, ինչպես նաև շեշտադրվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունելու անհրաժեշտությունը: Ասուլիսի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով.. http://www.media-center.am/hy/1501231552իսկ ԶԼՄ-ների արձագանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

https://news.am/arm/news/402493.html

http://newsarmenia.am/news/incidents/bolee-1800-signalov-o-domashnem-nasilii-postupilo-v-tsentr-prav-zhenshchin-v-armenii-s-nachala-goda/

https://armeniatv.am/hy/62923-62923
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am