Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
«Հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի բնագավառում» թեմայով կլոր սեղան քննարկում (09.09.2017)
2017թ. սեպտեմբերի 7-ին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավՀասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի բնագավառումթեմայով կլոր սեղան քննարկում: Հանդիպման հյուրն էր ԱՄՆ Դենվեր շրջանի գլխավոր դատախազի ավագ տեղեկալ Էլիսոն Ռոքերը, ով մասնագիտանում է ընտանեկան բռնության գործերի քննության և հսկողության բնագավառում; մասնակիցների շարքում էին նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ-կազմակերպությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Կոալիցիան ներկայացրեց ընտանեկան բռնության դեմ պայքարի հետ կապված իրավիճակը և հիմնախնդիրները Հայաստանում, ինչին հաջորդեց կարծիքների փոխանակումը Ոստիկանության ներկայացուցչի հետ: Տիկին Ռոքերը, իր հերթին, ներկայացրեց ՀԿ-ների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունը Կոլորադո նահանգում, դրանից բխող առավելությունները և խնդիրները: Հանդիպման վերջում մասնակիցները ներկայացրեցին համագործակցության բարելավմանն ուղղված իրենց առաջարկությունները
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am