Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Համաեվրոպական բողոքի ակցիա (21.09.2017)
Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի “Քա˜յլ արա” քարոզարշավի շրջանակներում նախագծվել էր իրականացնել համաեվրոպական բողոքի ակցիա ` Խաղաղության միջազգային օրը` սեպտեմբերի 21-ին: Ակցիայի նպատակն էր կոչ անել կառավարություններին, որպեսզի իրենց վրա պատասխանատվություն վերցնեն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Կանանց իրավունքների կենտրոնը, որպես Ցանցի առանցքային կետը Հայաստանում, նույնպես ներգրավված էր այս գործողությունում և կազմակերպել էր ակցիաներ Երևանում, Վանաձորում, Գավառում, Իջևանում, Եղեգնաձորում և Գյումրիում: Կենտրոնի անդամները, անձնակազմը, կամավորները և աջակիցները` տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների աստիճանների վրա` իրար ձեռք բռնած, կոչ արեցին պետական մարմիններին ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք և ստեղծել մասնագիտացված աջակցություն տրամադրող ծառայությունների ցանց ամբողջ Հայաստանի մակարդակով: Ակցիայի ընթացքում անցորդներին բաժանվեցին բազմաթիվ թռուցիկներ կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդրի մասին իրազեկության բարձրացման նպատակով
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am