Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Կանանց իրավունքների կենտրոնի գործունեության 20-ամյակի տոնակատարություն (19.11.2017)

2017թ. նոյեմբերի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Կանանց իրավունքների կենտրոնի 20-ամյակի տոնակատարությունը: Տոնակատարությանը մասնակցեցին Կենտրոնի անդամները, ինչպես նաև ՀՀ Կառավարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Արդարադատության նախարարության, Հհ Առողջապահության նախարարության, ՀՀ Կրթության նախարարության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Յաղդանի գյուղապետարանի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի, “Արմենիան Լայթհաուս” հիմնադրամի, “Ի-մոուշն ստուդիո”-յի ներկայացուցիչները: Տոնակատարությունը սկսվեց Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր և նախագահ Ս. Վարդանյանի ողջույնի խոսքով, որից հետո ցուցադրվեց Կենտրոնի ստեղծմանն ու գործունեությանը նվիրված ֆիլմ: Ֆիլմին հաջորդեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կանանց իրավունքները պաշտպանելու և պաշտպանությանն աջակցելու համար պարգևեր ստացան տարբեր կառույցների 7 ներկայացուցիչներ, Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Ս. Վարդանյանը, Կենտրոնի կամավոր հոգեբան Ա. Վանյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան: Տոնակատարությունն ավարտվեց ծնդդյան տորթի արարողությունով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am