Women's Rights Center - Նորություններ - Դասընթացի իրականացում ՀՀ ոստիկանության ակադեմիայում
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Դասընթացի իրականացում ՀՀ ոստիկանության ակադեմիայում (30.11.2017)
Նոյեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբաններ Մ. Եղիազարյանը և Ա. Առաքելյանը ՀՀ Ոստիկանության Ակադեմիայում իրականացրեցին դասընթաց` վերապատրաստում անցնող ոստիկանների հետ ընտանեկան բռնության հիմնախնդրի վերաբերյալ: Դասընթացը ներառված էր Ակադեմիայի ուսումնական պլանում և իրենից ներկայացնում էր ընտանեկան բռնության թեմայի մանրամասն վերլուծություն: Քննարկվեցին  ընտանեկան բռնության տեսակները, պատճառները, հետևանքները, ներկայացվեցին մի շարք դեպքեր և խնդիրներ, որոնց կանայք սովորաբար բախվում են ոստիկանություն դիմելիս, ինչպես նաև քննարկվեց ոլորտը կարգավորող օրենքի անհրաժեշտությունը: Ոստիկաններն ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին և գնահատեցին դասընթացը որպես օգտակար և անհրաժեշտ:  
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am