Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի «Քա˜յլ արա» քարոզարշավի 2018թ. գործողությունների պլանավորում (15.12.2017)
2017թ. դեկտեմբերի 11-ից 13-ը Վիեննայում տեղի ունեցավ Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի Թրեյնինգ ինստիտուտի դասընթացը, որը նվիրված էր Քա˜յլ արաարշավի 2018 թվականին գործողությունների պլանավորմանը: Այս ամենամյա հանդիման նպատակն էր միավորել և ամրապնդել կանանց աջակցության ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, ինչպես նաև սահմանել որակի ընդհանուր չափանիշներ: Միջոցառումը ուղղված էր նաև անդամ երկրներում 2017թ. տարբեր միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակմանը և 2018թ. արդյունավետ գործողությունների մշակմանը: Դասընթացի մասնակիցները 23 երկրներից էին, այդ թվում նաև Հայաստանից:  Դասընթացի առաջին օրը սկսվեց ողջույնի խոսքով և օրակարգի ներկայացումով: Բոլոր մասնակիցները կիսվեցին իրենց հաջողություններով և մարտահրավերներով 2017թ. միջոցառումների իրականացման ժամանակ: Երկրորդ օրը սկսվեց 2018թ. հնարավոր գործողությունների քննարկումից: Մասնակիցները բաժանվեցին փոքր խմբերի և քննարկեցին նպատակները, տարբերությունները և խոչընդոտները: Օրվա երկրորդ կեսը նվիրված էր SuperSocial թիմի ներկայացմանը` ուղղված սոցմեդիայի մասին տեղեկատվությանը: Դասընթացի երրորդ օրը նվիրված էր խմբային աշխատանքին` նվիրված 2018թ. «Քա˜յլ արա» գործողությունների պլանի մշակմանը: Դասընթացն ավարտվեց Ցանցի գործադիր մենեջեր` Ստեֆանի Ֆուտեր-Օրելի ներկայացումով «Ինքնախնամք» թեմայով
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am