Women's Rights Center - Նորություններ - Ներկայացում-մյուզիքլ`«Ամանորը Նազարի հետ 2» Բոհեմ թատրոնում
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ներկայացում-մյուզիքլ`«Ամանորը Նազարի հետ 2» Բոհեմ թատրոնում (24.12.2017)

2017թ. դեկտեմբերի 22-ին Կանանց իրավուքների կենտրոնի աշխատակիցները կազմակերպել էին հերթական միջոցառում երեխաների համար: Դա ամանորյա մանկական երաժշտական կատակերգության դիտում էր Բոհեմ թատրոնում, որը հիմնված էր Հ. Թումանյանի մանկական հեքիաթների և այլ մանկական պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված էր ինտելեկտուալ հարցերով և խաղերով: Երեխաները մեծ ոգեվորությամբ դիտեցին ներկայացումը: Ներկայացումը կրում էր ինտերակտիվ բնույթ` հերոսները հաղորդակցվում էին երեխաների հետ` նրանց տարատեսակ հարցեր տալով: Ինչպես բոլոր ներկայացոււմներում, այնպես էլ այստեղ գոյություն ունեին և' դրական, և' բացասական կերպարներ: Իսկ ներկայացման վերջում դեպքերն այնպես զարգացան, որ բացասական կերպարները խոստացան վերանայել իրենց արարքները և դառնալ բարի և դրական: Ի վերջո, երեխաներին հյուր եկավ Ձմեր Պապիկը, ու երեխաները, մեծ շրջան կազմելով, սկսեցին պարել նրա հետ: Ավարտին երեխաները հնարավորություն ունեցան լուսանկարվել ներկայացման հերոսների հետ: 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am