Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում. առաջարկությունների փաթեթի մշակում» թեմայով կլոր սեղան-քննարկում (08.12.2017)

Դեկտեմբերի 6-ին Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում. առաջարկությունների փաթեթի մշակում» թեմայով կլոր սեղան-քննարկումը` կազմակերպված Կանանց իրավունքների կենտրոնի կողմից: Մասնակիցների թվում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ արդարադատության իրավական ապահովության վարչության առաջատար մասնագետ` Թագուհի Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծում տեղ գտած  փոփոխությունները, որից հետո այլ կառույցների ներկայացուցիչները խոսեցին այս նախագծով իրենց ընձեռած նոր հնարավորությունների ու լիազորությունների մասին: Կլոր սեղանի ավարտին արվեցին առաջարկություններ և տեղի ունեցավ քննարկում:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am