Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացում (26.01.2018)

2018թ. հունվարի 25-ին, Դաբըլ Թրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացումը։ Հետազոտությունն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից: Հետազոտության հեղինակ` իրավաբանական գիտությունների թեկնածու Ն. Ալեքսանյանը նշեց, որ այս օրենքի դրույթները վերլուծության են ենթարկվել ՀՀ միջազգային պարտավորությունների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ համադրման ու համեմատության արդյունքում: Օգտագործվել է նաև օրենսդրական նորմերի իրավակիրառ պրակտիկայի հետազոտման վերլուծության և իրավական գնահատման մեթոդաբանությունը: Կատարված  իրավահամեմատական  ուսումնասիրությունը և վերլուծությունը թույլ են տալիս  եզրակացնել, որ օրենքով արգելված գենդերային խտրականության ձևերի ցանկը սպառիչ չէ  ինչպես խտրականության տեսակների, այնպես էլ դրսևորման ձևերի տեսանկյունից։   Գենդերային հավասարության խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ սահմանված չեն ինչպես «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ այլ օրենսդրական  ակտերով։ Վերլուծության արդյունքում վեր հանված խնդիրների լուծման նպատակով կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված  իրավակիրառ  պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am