Women's Rights Center - Նորություններ - «Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի չորրորդ հաղորդումը
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի չորրորդ հաղորդումը (18.01.2018)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքը համալրվեց չորրորդ հաղորդումով, որին մասնակցեցին ընտանեկան բռնությունը վերապրած կին` Սիրանուշ Գալոյանը, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Սեդա Սողոմոնյանը և հոգեբան Աիդա Առաքելյանը: Մասնակիցների հետ խոսվեց առողջ ընտանեկան հարաբերությունների և դրանց հիմքում ընկած փոխադարձ սիրո և հարգանքի, Ս. Գալոյանի ընտանիքում տիրող մթնոլորտի և իրավիճակի, այդ իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների ու բացերի մասին: Քննարկվեց նաև ընտանեկան բռնության հետևանքները և դրանց բացասական ազդեցությունը երեխաների վրա, ընտանեկան էթիկայի հնարավոր դասավանդումը որպես ընտանեկան բռնության կանխարգելման միջոց և արդյոք այս բարձրաձայնված հարցերի լուծումը կտա ընտանեկան բռնության նոր օրենքը: Խոսվեց Ս. Գալոյանի դատական գործի մանրամասների և նրա երեխաների ճակատագրի, հաղթահարած դժվարությունների և իր մոտ տեղի ունեցած հոգեբանական փոփոխությունների մասինՀաղորդումը եթեր հեռարձակվեց 2018թ. հունվարի 17-ին և այն ներառում էր նաև կարճ տեսանյութ, թե ինչ է ընտանեկան բռնությունը և որոնք են դրա տեսակներըԱմբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=j2PYCoe2apM&t=1018s.
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am