Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի յոթերորդ հաղորդումը (08.02.2018)

Այս հաղորդումը հյուրընկալեց Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ` Լիլիթ Հոբոսյանին և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան` Մարինե Եղիազարյանին: Հյուրերը քննարկեցին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքը մինչև ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը և թե ինչ կփոխվի օրենքի ընդունումից հետո, ինչպես նաև համագործակցության եզրերը հանձնաժողովների և հասարակական կազմակերպությունների միջև: Խոսվեց նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների որակավորման, օրենքով նախատեսված հրամանների կիրառման, ինչպես նաև ընտանեկան կոնֆլիկտներում երեխաներին որպես գործիք օգտագործելու վտանգի մասին: Հաղորդումը եթեր հեռարձակվեց 2018թ. փետրվարի 7-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=GUAcqgOwLkY.

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am