Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Արտաքին գնահատման արդյունքներին նվիրված աշխատաժողով (11.02.2018)
Արտաքին գնահատման արդյունքներին նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպել էր Քվիննա թիլ քվիննա հիմնադրամը, տեղի ունեցավ փետրվարի 8-ին և 9-ին Հյուման Ռայթս Հաուս Երևան կազմակերպության գրասենյակում: Այն վարեց Ստոքհոլմից ժամանած փորձագետ Մոնիկա Էրվերը, իսկ մասնակիցները Հիմնադրամի հայաստանյան գործընկեր կազմակերպություններն էին, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնը: Աշխատաժողովի առաջին օրը սկսվեց Հիմնադրամի գործընկերների կողմից իրականացված ծրագրերի և դրանց արտաքին գնահատման արդյունքների ներկայացումով: Այնուհետև մասնակիցները քննարկեցին նախագծերի իրականացման արդյունքում առաջացած նմանությունները և ընդհանուր դասերը, որից հետո բոլորը բաժանվեցին երեք խմբերի ծրագրի ընթացքում առաջացած զգալի փոփոխություններին անդրադառնալու համար, ինչպես նաև քննարկելու, թե դրանք ինչպես տեղի ունեցան և արդյոք եղել են անսպասելի փոփոխություններ` դրական կամ բացասական: Խմբային քննարկումները բացահայտեցին ընդհանուր նպատակներ և ձեռքբերումներ` այն է կանանց հզորացումը տարբեր միջոցներով: Երկրորդ օրը սկսվեց ձեռք բերված դասերի քննարկումով, հետո էլ մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի փորձի փոխանակման համար օգտագործվող մոնիտորինգի գործիքների վերաբերյալ` ուղղված տվյալների ճշգրտությանը և ձեռքբերված արդյունքների վերահսկմանը: Լանչից հետո քննարկվեց մոնիտորինգի ձևերը, մասնավորպաես որակական և քանակական գնահատումը, փոփոխության տեսությունը և այլ ձևաչափերը, ուժի հարաբերությունները, SMART ցուցանիշները, մոնիտորինգի պլանի մշակումը և իրականացումը, տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, պարտականությունները, գրանցումը և ապացույցը, ինչպես նաև բազային և ռիսկերի վերլուծությունը: Հանդիպումը ամփոփվեց հաշվետվություններ ներկայացնելու հմտությունների ամրապնդմամբ:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am