Women's Rights Center - Նորություններ - «Ինչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով դասընթաց
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Ինչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով դասընթաց (30.05.2018)

2018 թվականի մայիսի 30-ին Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ «Ի±նչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին թվով 17 կանայք, իսկ դասընթացը վարում էին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Անի Մարտիրոսյանը և հոգեբան Մարինե Եղիազարյանը:

Դասընթացը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում հոգեբանը մասնակիցներին ներկայացրեց «ընտանեկան բռնություն» երևույթը` իր բոլոր հոգեբանական դրսևորումներով, երկրորդ մասում իրավաբանը ներկայացրեց 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը:

Դասընթացի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ամրապնդվեց ևս մեկ անգամ այն դիրքորոշումը, որ ընտանեկան բռնություն երևույթը իր բոլոր դրսևորումներով առկա է մեր հանրապետությունում և, իհարկե, կար անհրաժեշտություն հստակ իրավակարգավորման ենթարկել այս դաշտը, ուստի վերոնշյալ օրենքի ընդունումը կարևորագույն ձեռքբերում էր:

Մասնակիցները դասընթացի ընթացքում պատմեցին իրենց կյանքում տեղի ունեցած իրավիճակները, արդյունքում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները վերհանվեցին, մի շարք առաջակություններներ կայացվեցին ուղղված անպատժելիության ինստիտուտի վերացմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ իրացմանը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am