Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների հետ (07.09.2018)

Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն հանդիպում ունեցան «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ուղղված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի հիմնախնդրի քննարկմանը։ 
Ներկաները կաևորեցին սոցիալական աշխատողների ներգրավվածությունը՝ ընտանիքների և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատելու գործընթացում։ Առաջարկվեց խնամքի կենտրոններում ստեղծել հատուկ պայմաններ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ սոցիալական աշխատողների ու հոգեբանների աշխատանքը կազմակերպելու նպատակով։ 
Բացի այդ քննարկվեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց ժամանակավոր ապաստարան տրամադրելու խնդիրը։ Քննարկման մասնակիցները նշեցին՝ ներկայում չորս ապաստարանի ստեղծումը թերևս բավարար կլինի, և կարիք չկա ստեղծել ապաստարաներ ՀՀ բոլոր մարզերում։ Պետությունը  նախատեսում է ֆինանսավորել դրանց ընթացիկ գործունեության ծախսերը, սակայն, ելնելով միջազգային փորձից, ապաստարանների ստեղծման գործը կստանձեն հասարակական կազմակերպությունները: 

 Նկարը`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am