Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հոկտեմբերի 1-ի ամենամյա ակցիան (02.10.2018)

Հոկտեմբերի 1-ը  Ընտանեկան բռնության դեմ ազգային պայքարի օրն է: Ութ տարի առաջ այս օրը 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացավ դաժան ծեծի հետևանքով: Այդ օրվանից  «Ըննդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիան» ամեն տարի նույն օրը կազմակերպում է հանրային միջոցառումներ՝ Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխարգելելու նպատակով: Կանանց իրավունքների կենտրոնը, լինելով Կոալիցիայի անդամ և Հայաստանում կանանց իրավունքնրի առաջին պաշտպաններից մեկը, ամեն տարի մասնակցում է այդ միջոցառումներին:

Այս տարի հոկտեմբերի 1-ին «Ըննդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, կամավորներն ու աջակիցները հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բացօթյա ակցիաներ իրականացրեցին Երևանի տարբեր վարչական շրջաններում: ԿԻԿ ակտիվիստները կանանց իրավունքների և ընտանեկան բռնության օրենքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ բաժանեցին Ավանում և Քանաքեռ-Զեյթունում:

Երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am