Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հոկտեմբերի 19-ին քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության հիմնահարցերը Հայաստանի ընտրական գործընթացներում (27.10.2018)

Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս անց և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին  հոկտեմբերի 19-ին  քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության հիմնահարցերը Հայաստանի ընտրական գործընթացներում, որին մասնակցեցին նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» hիմնադրամի կողմից՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի գործընկերությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ

 

 

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 982 թեկնածու, որոնցից 356-ը կամ 36,2 տոկոսը կանայք էին: Այս ընտրությունները աննախադեպ էին  նաև կանանց հավակնությունների իմաստով, քանի որ առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար երեք կին թեկնածու էր պայքարում: Բայց Երևանը ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր կին քաղաքապետ դեռ չունի

 

Կլոր-սեղան քննարկման բացման խոսքում «ՕքսԵՋեն» hիմնադրամի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը՝  ներկայացնելով  «Հավասար» քարոզարշավի առանցքային ուղղությունները,  նշեց, որ  արդեն ձևավորված ավանդույթի համաձայն  Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն կանանց մասնակցության վերլուծություն էր արվել, այլ տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերվել ցուցակներում ընդգրված կին թեկնածուներին անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից: «Հրապարակվել են  հարցազրույցներ առաջին տասնյակներում ընդգրկված կին թեկնածուների հետ, դրանով իսկ բարձրացվել է նրանց ճանաչելիություննը հանրության շրջանում», – ասաց նա՝ նշելով, որ «Հավասար» քարոզարշավը նաև հետևողական է եղել քվոտայի բարձրացման հարցում ՝ առաջարկներ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ:    

 

ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը  իր բացման խոսքում ՝ հղում կատարելով «Հավասար» քարոզարշավի շրջանակում ներկայացված կանանց մասնակցության տվյալներին,  կարծիք հայտնեց, որ ի տարբերություն մի քանի տարի առաջ առկա պատկերին` Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել: Կանանց մասնակցությունը, ըստ նրա, քաղաքական գործընթացներում աճել է, սակայն դեռ չի համապատասխանում այն ռեսուրսին, որ երկիրն ունի ի դեմս կանանց:

Ինչ վերաբերում է ավագանու կին անդամներին, ապա «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ևս համաձայնեց, որ այն փոքր առաջընթացը, որ մենք այսօր ունենք, ոչ միայն գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, այլ նաև ՀԿ-ների երկար տարիների աշխատանքն է: Նա նկատեց, որ գուցե առաջընթացը թվային պատկերներով այդքան էլ տեսանելի չէ, բայց միանշանակ է, որ փոխվել է կին քաղաքական գործիչների որակը:

 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am