Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ս.թ. մայիսի 7- ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ԳԹԽ հանդիպում (07.05.2019)
‹‹Կանանց Իրավունքների Կենտրոն›› հասարակական կազմակերպությունը մասնակցեց մայիսի 7 ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած ԳԹԽ հանդիպմանը: 
Հանդիպման բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լիվ Էլին Ինդրեյթը, ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Բոսութղոն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ -ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Պրն. Շոմբի Շարփը:
Զարուհի Բաթոյանը ներկայացրեց գենդերային հավասարության տեսլականը եւ ազգային մեխանիզմի վերագործարկման եղանակները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում հավասարության հասնելու համար մարտահրավերները եւ հնարավորությունները. երկրի գենդերային գնահատման հիմնական ասպեկտները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ներկայացվեց 2019-2023թթ. Գենդերային հավասարության ազգային ծրագրի նախագիծը:
Հանդիպման մասնակիցները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան համարժեք պատասխաններ:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am