Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով (27.05.2019)

2019թ. մայիսի 27-ին , Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ

«Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողովը:

Համաժողովին ներկա էին ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային կառույցներից:

Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները ևս մասնակցեցին միջոցառմանը:

Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ համատեղ:

Այն նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am