Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ընտանեկան բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարը բազմաոլորտային արձագանքի միջոցով (11.11.2019)


Նոյեմբերի 6-7-ը "Կանանց Իրավունքների կենտրոն" ՀԿ-ի հոգեբանը և իրավաբանը մասնակցեցին Երևանում կազմակերպված "Ընտանեկան բռնության կանխարգելումը եւ դրա դեմ պայքարը բազմաոլորտային արձագանքի միջոցով" աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՄԱԳՆ) և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Աշխատաժողովի նպատակն էր ամրապնդել նախարարությանն առընթեր Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդամների և օժանդակ կենտրոնների աշխատողների կարողությունները, որպեսզի նրանք ապահովեն համակարգված արձագանք ընտանեկան բռնության դեպքերին և քննարկեն նախապատրաստական ծրագրերի լավագույն տարբերակները:

Աշխատաժողին, ելույթ ունեցան նաև միջազգային փորձագետներ` Իոնելա Հորգանը և Սորինա Բամբուլուտը, ընտանեկան բռնության համատեքստում բռնություն գործադրած անձի կամ բռնարար վարքով անձի հետ աշխատանքի, ծրագրերի, ինչպես նաև դրանց նպատակի և խնդիրների մասին:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am