Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Կանանց իրավունքների կենտրոնը որպես տեղեկատվության լավագույն աղբյուր և քարոզչության կարևորագույն գործիք է համարում կենտրոնի կողմից հրատարակված բոլոր նյութերը:
Ստորև ներկայացված նյութերը ԿԻԿ-ի աշխատակազմի հեղինակային աշխատանքներն են և թարգմանություններ այլ լեզուներից:

 
Սեռական և գենդերային բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ Հայաստանում. հարցման արդյունքների զեկույց
Սեռական և գենդերային բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ Հայաստանում. հարցման արդյունքների զեկույց

Սեռական և գենդերային բռնությունը տարածված երևույթ է հակամարտությունների ժամանակ: ՄԱԿ»ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի հետ, որպեսզի վերջինս իրականացնի հարցում` կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ սեռական և գենդերային բռնությունը բացահայտելու, ինչպես նաև տեղահանության ժամանակ և հետո` Հայաստանում, այդ բռնության ձևերն ու տարածվածության աստիճանը պարզելու համար:

Զեկույցը ձևավորվել և տպագրվել է Կանանց իրավունքների կենտրոնի կողմից:

2008թ., 50 էջ (հայերեն), 50 էջ (անգլերեն)

 
Հղիության դեղորայքային ընդհատում` նոր, անվտանգ և արդյունավետ տարբերակ կանանց համար
Հղիության դեղորայքային ընդհատում` նոր, անվտանգ և արդյունավետ տարբերակ կանանց համար

Բրոշյուր` հղիության դեղորայքային ընդհատման, դրա առավելությունների և հնարավոր կողմնակի թերությունների հակիրճ նկարագրում: Բրոշյուրը տպագրվել է Gynuity Health Projects-ի աջակցությամբ` "Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում:

2008 (հայերեն) 

 
Իրական պատմություններ
Իրական պատմություններ

Սույն գրքույկում ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերից հավաքված իրական պատմություններ, իսկ պատմողները կանայք են: Գրառված փաստերի հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել Հայաստանում բնակվող կնոջ վիճակի մասին, որը, մեղմ ասած, մտորումների տեղիք են տալիս:

2007, 74 էջ (հայերեն)

 

 
Կանանց ՀԿ-ների ֆորում` մարտահրավերներ և հեռանկարներ
Կանանց ՀԿ-ների ֆորում` մարտահրավերներ և հեռանկարներ

Գիրքը պատմում է Կանանց գլոբալ հիմնադրամի նախաձեռնած Հայաստանի կանանց ոչ-կառավարական կազմակերպությունների համաժողովի մասին, որը տեղի է ունեցել Երևանում 2006թ. հունիսի 2-ին: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կանանց և կանանց կազմակերպությունների հիմնախնդիրները, նրանց գործունեության առաջնահերթությունները, հաջողություններն ու դժվարությունները, ռազմավարություններն ու հետագա զարգացման հեռանկարները:

2007, 37 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունն ու ճնշումը Հայաստանում
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունն ու ճնշումը Հայաստանում

Հայաստանի ամբողջ տարածքում իրականացված այս հարցման նպատակն է հասկանալ կանանց վերաբերմունքը կանանց հանդեպ ընտանեկան բռնության նկատմամբ, պարզել դրա շարժառիթները և լուծումների ըմբռնումը, որոշել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության և ճնշման չափերը, ինչպես նաև բացահայտել ընտանիքում կանանց նկատմամբ գործադրվող ֆիզիկական բռնության վերջին միջադեպերը:

2007, 123 էջ (հայերեն, անգլերեն)

 
Ապրելու համար
Ապրելու համար

Գրքում ներկայացված է Կանանց իրավունքների կենտրոնի պատմությունը և գործունեությունը, նրա սկզբնավորման ժամանակներից մինչ օրս: Գրքում զետեղված են նաև ընտանեկան բռնությունից տուժած կանանց հաջողված պատմություններ:
Գիրքը նախատեսված է հասարակության լայն խավերի, մասնավորապես կանանց նկատմամբ ընտանեկան  բռնության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար:

2005, 35 էջ (հայերեն), 29 էջ (անգլերեն)

 
Հայաստանի Հանրապետության օրենսդրության գենդերային վերլուծություն
Հայաստանի Հանրապետության օրենսդրության գենդերային վերլուծություն

Գրքում ներկայացված է  ՀՀ օրենսդրության գենդերային վերլուծությունը վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ:

2005, 37 էջ (հայերեն), 31 էջ (անգլերեն)

 
Ապրելու համար (2004)

Ֆիլմը ներկայացնում է Կանանց իրավունքների կենտրոնի պատմությունը և գործունեությունը, նրա սկզբնավորման ժամանակից մինչ օրս, որն արտացոլում է նաև Հայաստանում կանանց շարժման գործընթացը:

 
Ալկոհոլը և բռնությունը
Ալկոհոլը և բռնությունը Գրքույկ կանանց համար ընտանեկան բռնության մասին:

2004 (հայերեն)
 
Լրատուներ ԿԻԿ-ի գործունեության մասին
Լրատուներ ԿԻԿ-ի գործունեության մասին Հայաստանում Կանանց իրավունքների կենտրոնի կանանց նկատմամբ բռնության ոլորտում գործունեության մասին լրատուներ:

6 հրատարակում - 2003 (հայերեն)
 
Փակ շրջան (2002)

Ֆիլմը պատմում է Հայաստանում արտագաղթի հրատապ խնդրի մասին: 

 
Կանանց իրավունքները. քայլ առ քայլ
Կանանց իրավունքները. քայլ առ քայլ

Սույն ձեռնարկը, որը կանանց իրավունքների պաշտպանության նպատակով մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգն օգտագործելու գործնական ուղեցույց է, կոչված է օգնելու բոլոր կանանց` իրենց իրավունքների կենսագործման հարցում:
Ձեռնարկը թարգմանել է Մարգարետ Շուլլերը:

2002 (հայերեն)

 
1  2  3  4 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am