Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Կանանց իրավունքների կենտրոնը որպես տեղեկատվության լավագույն աղբյուր և քարոզչության կարևորագույն գործիք է համարում կենտրոնի կողմից հրատարակված բոլոր նյութերը:
Ստորև ներկայացված նյութերը ԿԻԿ-ի աշխատակազմի հեղինակային աշխատանքներն են և թարգմանություններ այլ լեզուներից:

 
Ինչ է բռնությունը
Ինչ է բռնությունը

Գրքում ներառված տեղեկությունը կօգնի ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին պաշտպանել իրենց իրավունքները: Այն նաև տրամադրում է տեղեկություն անհրաժեշտ օգն ություն ստանալու համար: 

2002, 52 էջ (հայերեն)

 
Ընտանեկան բռնության և մարդկանց առևտրի կանխումը
Ընտանեկան բռնության և մարդկանց առևտրի կանխումը

Ուսուցողական ձեռնարկը նախատեսված է ընտանեկան բռնության և կանանց առևտրի ոլորտում աշխատող ուսուցանողների համար: Մեթոդիկայի մանրակրկիտ նկարագրությունը և նյութի մատուցման չկաղապարված ձևը հետաքրքրություն են ներկայացնում մասնագետների համար, ովքեր ցանկանում են հասկանալ և տիրապետել ուսուցման տեխնիկային, մասնավորապես հասարակական կազմակերպությունների, օրինապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների, դատավորների, դատախազների համար:

2002, 242 էջ: (հայերեն) Ուսուցողական ձեռնարկը պատրաստվել է Ռուսլանա Բեզպալիչի կողմից:

 
Իրավունքների շտեմարան
Իրավունքների շտեմարան Սույն գրքույկում ներառված են հատվածներ ընտանեկան, աշխատանքայի և քաղաքացիական օրենսգրքերից, ինչպես նաև հոդվածներ "Պետական պարտավորությունների" և "Վերարտադրողական առողջության և իրավունքի" մասին ակտերից: 

5 գրքույկ, 2001-2002 (հայերեն)
 
Կանանց իրավական պաշտպանությունը բռնությունից
Կանանց իրավական պաշտպանությունը բռնությունից

Դասագիրք, որտեղ ներկայացված են բռնությունից կանանց իրավական պաշտմանության հիմնախնդիրները և բռնության ընդհանուր հասկացության բացատրությունը: Դասագիրքը նախատեսած է իրավաբանական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար, ինչպես նաև այլ կազմակերպութունների ներկայացուցիչների և անհատների համար, ովքեր հետաքրքրված են կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրով: 

2001, 165 էջ (հայերեն)

 
Խուսափիր որոգայթից
Խուսափիր որոգայթից

Գրքույկում ներառված է կարևոր տեղեկություն այն կանանց համար, ովքեր պատրաստվաում են մեկնել արտերկիր աշխատանք փնտրելու: Այստեղ խոսվում է նաև այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիկինգի զոհ դառնալ: Սույն գրքույկը տրամադրում է նաև Հայաստանում  և արտերկրում գործող համապատասխան կառավարական և հասարակական կազմակերպությունների հեռախոսահամարներ և հասցեներ:

2001, 11 էջ (հայերեն)

 
Ում դիմել օգնության հայցով
Ում դիմել օգնության հայցով

Գրքում ընդգրկված է ինֆորմացիա կանանց նկատմամբ բռնության երևույթի մասին և տեղեկություն իրավական դաշտի վերաբերյալ, որի միջոցով կանայք կարող են պաշտպանել իրենց` բռնությունից ազատ ապրելու իրավունքը:  

2001, 24 էջ (հայերեն)

 
Իրական պատմություններ
Իրական պատմություններ

Իրական պատմությունների հավաքածու` պատմում են ընտանեկան բռնության ենթարկված կանայք, ովքեր դիմել են մեզ Թեժ Գիծ ծառայության հեռախոսահամարով:

2001, 140 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում
Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում

"Հայ կնոջ իրավիճակը փոփոխական սոցիալական և տնտեսական պայմաններում" հարցումը անց է կացվել 1200 կանաց միջև: Հարցումը անցկացվել է Երևան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Գորիս, Ապարան, Արմավիր, Գավառ քաղաքներում և շրջակա գյուղերում:

2001, 81 էջ - 2000թ. անցկացրած սոցիալական հարցման արդյունքներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Անդրկովկասյան տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնությունը
Անդրկովկասյան տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնությունը

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների` Անդրկովկասյան կոնֆերանսի մասնակիցների կողմից պատրաստված զեկույցների հավաքածու: Կոնֆերանսը կազմակերպվել էր 2000թ.-ին Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնմամբ:

2000, 234 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Ընտանեկան բռնությունը Հայաստանում
Ընտանեկան բռնությունը Հայաստանում

2000թ. Հայաստանում Մինեսոտայի իրավապաշտպանների կողմից անցկացված ընտանեկան բռնության վերաբերյալ հարցման արդյունքների զեկույց:  

2000, 54 Էջ (հայերեն), 47 էջ (անգլերեն), 43 էջ (ռուսերեն)

 
Սարդոստայն (1998)

Ֆիլմը անդրադառնում է Հայաստանում մարմնավաճառության հիմնախնդրին:

 
Մեր խոսքը (1998)

Ֆիլմաշարը բաղկացած է 3 ֆիլմից, որոնցում լուսաբանվում է կանանց իրավունքների պատմությունը, ընտանեկան բռնության և կանանց առևտրի հիմնախնդիրները:

 
1  2  3  4 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am