Ողջույնի խոսք
Ողջունում եմ Ձեզ մեր կայքում: Հուսով եմ, այն Ձեզ կօգնի ավելի հստակ պատկերացում կազմել կանանց իրավունքների կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի մասին և այն գաղափարների, որոնցով առաջնորդվում ենք և որոնց համար` պայքարում :
Կանանց իրավունքների վրա ազդող վնասակար ավանդական պրակտիկան, ցավոք, դեռ տարածված է երկրում:
Կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը թիվը շատ են, և խնդիրը պահանջում է մեր ամբողջ ուշադրությունը` պայքարելու մեր ժամանակի խոշորագույն մարտահրավերներից մեկի դեմ` ընդհանուր նպատակներով և հրատապությամբ:
Հետ հայացք գցելով կցանկանայի նշել, որ 1991 թվականից ի վեր նշանակալի աշխատանք է կատարվել Հայաստանում կանանց դրության հիմնախնդրի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու գործում: Բազմիցս անցկացվել են կանանց խորհրդաժողովներ, սեմինարներ, հասարակական և խորհրդարանական լսումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները՝ համագործակցելով ԶԼՄ-ների հետ՝ կանանց իրավունքների պաշտպանություն և զանգվածային լրատվամիջոցներում գենդերային քաղաքականության ձևավորման նպատակով:
Հարկ է նշել, որ կանանց իրավունքների պաշտպանություն արդյունավետ աշխատանքի երաշխիքները մշտական ֆինանսական և գաղափարական աջակցությունն են պետության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դոնորների կողմից, կանանց իրավունքների վերաբերյալ հետազոտությունների ընդլայնումը, որոնք իրենց հերթին կնպաստեն արդյունավետ պետական քաղաքականության մշակմանը և պետական բյուջեում հիմնախնդրի ներառմանը, կանանց կազմակերպությունների ղեկավարների վերապատրաստումը, մասնավորապես, թե ինչպես ներկայացնել և առաջ մղել կանանց հասարակական կազմակերպությունների շահերը բոլոր պետական մակարդակներում և միջազգային ատյաններում: Կարևոր գործոն է նաև հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում` համատեղ ռազմավարություն մշակելու գործում:
Այսպիսով, կանանց իրավունքների պաշտպանության նպատակով Կանանց իրավունքների կենտրոնը համագործակցում է սույն ոլորտում գործող բոլոր գործընկերների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և համապատասխան պետական կառույցների հետ՝ բռնությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունը համարելով ապագայի մեր պարտականությունն ու առաքելությունը:
Համոզված եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, կանանց իրավունքների հարցը Հայաստանում ունի հնչեղություն և մենք պատրաստ ենք միասին պայքարելու ժամանակի խոշորագույն մարտահրավերներից մեկի դեմ՝ ներկայացնելով երկրի հասարակական ոլորտի առավել ակտիվ գործող հատվածը: