Մեր անցյալը

Կանանց ակումբի հիման վրա, որը գործում էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միությունը, որը 1991 թվականի հունվարին գրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:

Կազմակերպությունը անդրադարձել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: «Հայուհու» ծրագրերը ընդգրկում էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ և սեմինարներ կանանց խնդիրների, կանանց հեղինակային իրավունքների պաշտպանության միջոցների վերաբերյալ, ներառյալ սիրողական արվեստի ներկայացուցիչ կին-նկարիչների և կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, բարեգործական համերգներ, դրամական աջակցություն միայնակ մայրերին, զոհված ազատամարտիկների այրիներին, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի ընտանիքներին: Կազմակերպվել են մի շարք սեմինարներ վերարտադրողական առողջության և իրավունքների մասին: «Հայուհին» բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար կազմակերպել է նաև մի շարք սեմինարներ գեղանկարչության վերաբերյալ և ներկայացրել է իր «Գեղանկարչության տերմինաբանության բառարան» (Մարի Երզնկյան, 1996թ.) հրապարակումը:

1997 թվականին «Հայուհի» կանանց միությունը վերանայեց իր առաքելությունը և կանոնադրությունը: Կազմակերպությունը որոշում կայացրեց իր գործունեությունը կենտրոնացնել կանանց և նրանց երեխաների իրավունքների պաշտպանության վրա և մշակեց նոր ռազմավարություն: Այսպիսով, «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում:

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել