Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ

 

Ընտանեկան բռնության հարցի շուրջ իրազեկության բարձրացման և կրթական միջոցառումները շատ կարևոր են կանանց նկատմամբ բռնությունը քողարկող լռությունը խախտելու համար և ստիպելու՝ հասարակությանը իր վրա պատասխանատվություն վերցնել այն հաղթահարելու համար: Բացի դրանից այս միջոցառումները կարևոր դեր են խախում ընտանեկան բռնության նկատմամբ հասարակության վերաբերմունքի և մտածելակերպի փոփոխման գործում:

ԿԻԿ-ը իրականացնում է օժանդակ ծառայություններ, ինչպիսիք են ԿԻԿ շահառուների, ինչպես նաև իրենց իրավունքներով հետաքրքրվող կանանց համար դասընթացների կազմակերպումը: ԿԻԿ-ը կազմակերպում է դասընթացներ նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և ոստիկանության աշխատակիցների համար Հայաստանի որոշ մարզերում և Երևանում, որոնք կավարտվեն կլոր-սեղան քննարկումներով և առաջարկությունների մշակմամբ: Բացի այդ, Եվրամիության ֆինանսավորմամբ, Կանանց իրավունքների կենտրոնը իրազեկության բարձրացման միջոցառումներ է իրականացնում Շանթ հեռուստաընկերության «Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդաշարի միջոցով:

ԿԻԿ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները, տեղեկատվական քարոզարշավները և իրազեկման ծրագրերը ուղղված են ընտանեկան բռնության հանդեպ և ավելի անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, ԿԻԿ-ի օժանդակ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու և Հայաստանում ընտանեկան բռնությունը կախարգելելու գործում ԶԼՄ ներգավելու վրա: 

 

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել