Համագործակցությունը

 

Կանանց իրավունքների կենտրոնը մեծ նշանակություն է տալիս բոլոր մակարդակներում գործընկերների, կոլեգաների և այլ շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններին: Մենք համագործակցում ենք տեղական, ազգային և միջազգային մակարդակներում: Միջազգային մակարդակում ԿԻԿ-ը ունի անդամակցություն « Կանանց և երեխաների իրավունքները խթանող ֆեմինիստական ​​ցանցին» (WAVE) և «Գործողություն ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ասոցացիային  (ASTRA): Տեղական մակարդակում ԿԻԿ-ը անդամակցում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային, ՄԱԿ-ի գենդերային թեմատիկ խմբին, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովին, ինչպես նաև համագործակցում՝ տեղական այլ հասարակական կազմակերպությունների և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ազգային մակարդակում մեր կազմակերպության համագործակցում է պետական ​​կառավարման ինստիտուտների հետ, ինչպիսիք են՝ Երևանի քաղաքապետարանը, Ոստիկանությունը, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, ՀՀ Ազգային ժողովը, և այլն:

 

Սոցիալական աջակցություն

 

Kvinna till Kvinna ծրագրի շրջանակներում տրամադրվել է ֆինանսական աջակցություն 28 շահառուների, ովքեր հայտնվել էին սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ՝ կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված երկրում տիրող իրավիճակով և դրանից բխող մի շարք հետևանքներով: Որոշվել է  հատկացնել գումար 28 շահառուի կոմունալ վճարումների համար, 6 շահառուի` տան վարձի վճարման համար` հաշվի առնելով շահառուների սոցիալական կարգավիճակը

WAVE ցանցի և filia.diefrauenstiftung- ի ֆինանսական աջակցությամբ, ԿԻԿ շահառուների 22 երեխաներև աշխատակազմի 2 աշխատակիցներ ստացել են  նոթբուք:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի շրջանակներում 20 կին ստացել է ֆինանսական աջակցություն:

UNFPA Armenia-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  աջակցությամբ պատերազմական իրավիճակից տուժած անձանց տրամադրվել է խնամքի անհատական փաթեթներ:

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել