Նորություններ

«ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», Սեպտեմբեր 15, 2022 26 Sep 2022

Կանանց իրավունքների կենտրոնի  «Զրույցներ կանանց րավունքների մասին»-ի հերթական հաղորդումը հեռարձակվեց Շանթ հեռուստաընկերության եթերում Սեպտեմբերի 15-ին:

Ինչպես սովորաբար մեր դասընթացավարները քննարկումը սկսեցին դեպքի քննարկմամբ, որում տվեցին կոնկրետ, մանրամասն մեկնաբանություններ և ինֆորմացիա հստակ և միայն դեպքին վերաբերող, որը խիստ արդյունավետ միջոց է գիտելիքը տեղ հասցնելու:

Այնուհետև սկսվեց հիմնական թեմաների քննարկումը, որոնք էին՝ հոգեբանական տրավման, դրա ախտանշանները, այն պաշտպանական մեխանիզմները, որոնք կանայք կարող են օգտագործել հոգեբանական վատ հետևանքները մեղմացնելու համար:

 Դասընթացավարներից մեկը ներկայացրեց իրավական կարգավորումների որոշ բաղադրիչներ, խոսելով մարմինների մասին որոնք ուղղված են ընտանեկան բռնության կանխարգելմանը, դրանց դերի մասին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարևորության մասին: Եթերը բաց չթողնելու համար, հետևեք այս հղմանը:

«Զրույցներ կանանց իրավունքների մասին», Օգոստոսի 25, 2022 19 Sep 2022

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հերթական եթերը հեռարձակվեց օգոստոսի 25-ին Շանթ հեռուստաընկերության եթերում: Որպես հիշեցում, այս ծրագիրը պատրաստվել է Կանանց իրավունքների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի խորքայնորեն կրթել հասարակությանը ընտանեկան բռնության մասին թեմաներով:

Այս անգամ դասընթացը սկսվեց դեպքի քննարկմամբ, որպեսզի հեռուստադիտողի համար ավելի պարզ լինի, թե ինչպես է թեորիան աշխատում կոնկրետ իրավիճակներում և թե ինչպես պետք է տվյալ իրավիճակում հայտնված մարդը գործի: Հետո դասընթացավարները ամփոփեցին նախորդ դասընթացի թեմաները՝ ընտանեկան բռնության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները և պաշտպանական որոշումը: 

Այնուհետև անցնելով հիմնական դասըթնացի նյութին, քննարկվեց բռնարարի առանձնահատկությունները և նշանները որոնցով կարելի է ճանաչել նրանց: Քննարկվեց նաև ՀՀ օրենքը ընտանեկան բռնության մասին: Բաց չթողնելու համար այս կարևորագույն թեմաները սեղմեք հղմանը:

«ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ" Օգոստոս 11, 2022 09 Sep 2022

Օգոստոսի 11-ին Շանթ հեռուստաընկերության եթերում հեռարձակվեց մեր հերթական հաղորդումը՝ «Զրույցներ Կանանց իրավունքների մասին» անվանմամբ, որը իրականացվում է «Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» ծրագրի շրջանակում՝ Ամերիկյան դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ: Կանանց Իրավունքների Կենտրոն (ԿԻԿ) հկ-ի դասընթացավարները հաղորդման մեկնարկը տվեցին դեպքի քննարկմամբ և պարզաբանեցին այն, տալով ուղղություններ նման դեպքերում կողմնորոշվելու համար: Հետո քննարկվեցին հետևյալ թեմաները՝  ընտանեկան բռնության ազդեցությունը կնոջ վրա, հոգեբանական, ֆիզիկական և տրավմատիկ արտահայտումները, ինտելեկտուալ խանգարումները և անօգնականության զգացումը: Ինչպես նաև ընտանեկան բռնության ազդեցությունը այլ անձանց և հասարակության վրա: Իրավաբան դասընթացավարի կողմից քննարկվեց ոստիկանության պաշտպանական որոշման մասին և նաև թե ինչ միջոցների կարող է բռնության ենթարկված կինը դիմել: Ավելի մանրամասն թեմաներին ծանոթանալու համար սեղմեք այս հղման վրա:

Կանանց և Երեխաների աջակցման խումբ 01 Sep 2022

Կանանց իրավունքերի կենտրոնը (ԿԻԿ) իրականացրեց երկու աջակցման խումբ՝ կանանց և երեխաների համար, օգոստոս ամսին: Աջակցման խմբերը խիստ կարևորություն ունեն ընտանեկան բռնություն վերապրածների համար, քանի որ դրանք ստեղծում են ապահով միջավայր, որը շատ հաճախ անհրաժեշտություն է այս խոցելի խմբի համար: ԿԻԿ-ը ձգտում է ստեղծել կանանց փոքր համայնք, ովքեր աջակցում և ապրումակցում են միմյանց: Աջակցման խումբը տարածք է, որտեղ կանանց ձայնը լսելի է դառնում և լինելիությունը ընդգծվում՝ կարևորության բնական շեշտմամբ:

Երեխաների աջակցման խումբը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին:

Անվանում`  Վախերը տնակներում

Թեմա `Վախերի հաղթահարում

Վարող`Լիլիթ Օհանյան

Աշխատանքը բաղկացած է երեք փուլից`

 Առաջին փուլում տեղի ունեցավ  ծանոթացում խմբի անդամների հետ:

 Երկրորդ փուլում բուն աշխատանքի փուլ: Երեխաներին տրվում է հրահանգ  նկարել երկու տնակ, որոնցից մեկը սև է, մյուսը կարմիր: Տնակներից յուրաքանչյուրում բնակեցնում ենք վախեր, որից հետո դուռը ամուր փակում ենք:

 Երրորդ փուլում քննարկում ենք տպավորությունները, զգացողությունները և ամփոփում աշխատանքը:

Կանանց աջակցման խումբը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին:

Անվանում`   Դիմակ

Թեմա `   Ինքնաճանաչում, Ռելաքսացիա

Վարող` Լիլիթ Օհանյան

Աշխատանքը բաղկացած  է մի քանի փուլից:

Առաջին փուլում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Տեղի ունեցավ կանոնների հաստատում:

 Երկրորդ փուլը բուն աշխատանքի փուլն է: Այս ընթացքում մասնակիցներին տրվում է հրահանգ փակել աչքերը կենտրոնացնել ուշադրությունը շնչառության վրա կատարում ենք շնչառական վարժություն:  Որից հետո մասնակիցներին հրահանգ է տրվում պատկերացնել,  որ իրենք գտնվում են դիմակահանդեսում, ինչ կերպարով են ներկայացել,  ինչ կարծիք ունեն իրենց մասին երբ իրենց կողքից են նայում,  իսկ երբ ներսից են նայում ինչ կարծիք ունեն իրենց մասին, ինչ զգացողություններ են ունենում:

  Աշխատանքը ավարտելուց հետո քննարկովում է զգացողությունները և տպավորությունները:

«Զրույցներ Կանանց Իրավունքների մասին" Հուլիս 28, 2022 02 Aug 2022

«Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ԿԻԿ-ի կողմից՝ Ամերիկյան դեսպանատան հետ համագործակցության արդյունքում, հերթական հաղորդումը թողարկվեց Շանթ հեռուստատեսության եթերում: 

Այս անգամ դասընթացավարերը խորությամբ ներկայացրին ընտանեկան բռնության թեման, հատկապես կնենտրոնանալով դրա ճանաչման ու նույնականացման,  ընտանեկան բռնության մասին հասարակության շրջանում գոյություն ունեցող բազմաթիվ կարծրատիպերի և այն պատճառների վրա, որոնք խանգարում են կնոջը դուրս գալու բռնության շրջափուլից:

Հաղորդումը դիտելու համար, սեղմեք այս հղման վրա:

“Զրույցներ կանանց իրավունքների մասին” 16 May 2022

Կանանց իրավունքների կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ 2022 թվականի հունվարից սկսել է իրականացնել «Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» նախագիծը: Ծրագիրն ուղղված է նպաստելու ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը Հայաստանում:

 Ծրագրի շրջանակներում Կանանց Իրավունքների Կենտրոնը և «Շանթ» հեռուստաընկերությունը պայմանավորվել են 2022թ. ընթացքում հեռարձակել “Զրույցներ կանանց իրավունքների մասին” հաղորդում-դասընթացների շարքը։ Արդեն թողարկվել է չորս հաղորդում՝ ունենալով բազմաթիվ դրական արձագանքներ և մեծ արդյունավետություն: Դասընթացները վարում են կենտրոնի աշխատակիցները։ Ծրագրերին կմասնակցեն հյուրեր, այդ թվում՝ ԿԻԿ-ի շահառուները և խնդրով զբաղվող համապատասխան պետական ​​կամ ոչ պետական ​​կառույցների ներկայացուցիչները։

Դասընթացները կազմված են երկու մասից. առաջին մասում լուսաբանվում են այնպիսի արդիական թեմաներ, ինչպես ընտանեկան բռնության տեսակները, պատճառներն ու հետևանքները, դրա կանխարգելման անհրաժեշտությունը, երեխաների՝ որպես ընտանեկան բռնության ականատես-զոհերի պաշտպանությունը և այլն: Երկրորդ մասը բացահայտում է բռնության կանխարգելման իրավական ասպեկտները, բացատրելով ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից վավերացված և /կամ ստորագրված Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը:

Ճգնաժամային կենտրոնի թեժ գիծը և Ֆեյսբուքյան էջի հասցեն տրամադրվում են որպես կապի միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում շահառուների հետագա այցելությունների համար:

Դասընթացներ Ընտանեկան Բռնության Վերաբերյալ 06 Dec 2021

2021թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է երեք դասընթաց՝ նվիրված կանանց նկատմամբ ընտանեկան բռնությանը: Դասընթացներն անցկացվել են «Ոչ բռնի մշակույթի զարգացում հայ բնակչության շրջանում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Դասընթացի սկզբում ներկայացվեց ընտանեկան բռնության էությունը, դրա տեսակները, պատճառներն ու հետևանքները։ Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր ընտանեկան բռնությունից պաշտպանվելու մեխանիզմներին և ուղիներին՝ համաձայն ՀՀ օրենսդրության և Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի: Յուրաքանչյուր դասընթաց տևել է 4 ժամ, ներառյալ «Ոչ ընտանեկան բռնությանը» տեսաֆիլմը դիտումը հետագա քննարկումով։ Բաժանվեցին համապատասխան գրքույկներ: Դասընթացի վերջում մասնակիցների կողմից լրացվեցին գնահատման թերթիկներ:

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ 12 Nov 2021

         «Ոչ բռնության մշակույթի զարգացմանը հայ բնակչության շրջանում» ծրագրի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ ոստիկանության 15 ծառայողների և 17 կանանց մասնակցությամբ։ Ծրագիրը նպատակ ուներ ստեղծել համագործակցության ոգի ոստիկանության և կանանց միջև և քննարկել այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ընտանեկան բռնության կանխարգելման բնականոն գործընթացին։

         Հանդիպման առաջին հատվածում մասնակիցները դիտեցին ընտանեկան բռնության թեմայով ֆիլմ։ Այնուհետև ներկաները ոստիկանության աշխատակիցներին ուղղեցին ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները հանդես եկան առաջարկություններով՝ հայտնաբերված խնդրահարույց իրավիճակներին հնարավոր լուծումներ տալու համար։ 

ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ "ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ" ԹԵՄԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԻՋԵՎԱՆՈՒՄ: 26 Aug 2021

Սույն թվականի օգոստոսի 26-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Իջևանում: Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

 
 
 

«ԻՆՉ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 17 Aug 2021

Սույն թվականի Օգոստոսի 17-ին, Վանաձորում  կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը: Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին:

Դասընթացները շարունակական են, ուղղված ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

? Թեժ գիծ հեռախոսահամարներն են`

 
010 542828
043 010292
FaLang translation system by Faboba
Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել