«Զրույցներ կանանց իրավունքների մասին» Հաղորդման հյուրն էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» Հաղորդման հյուրն էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

Oct 10, 2020 126

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Զարուհի Հովհաննիսյանը։  

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա), որի ստեղծման հիմքում ընկած է հոկտեմբերի 1-ի դեպքը, այն է, 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանությունը, և որը միավորում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող թվով 10-ը կազմակերպությունների, իր առջև խնդիր է դրել բարձրաձայնել ընտանեկան բռնության երևույթի, առկա խնդիրների մասին, կոչ անել պետությանը կիրառել համակցված մեխանիզմներ կանխելու ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում։

Հանրության շրջանակներում կոտրել կարծրատիպերը, խոսել ընտանեկան բռնության խնդրի առկայության մասին, դարձնել այն հասարակության մտահոգության առարկա և, առհասարակ, իրազեկել հանրությանը սեռական, ընտանեկան, գենդերային հիմքով պայմանավորված բռնության մասին կարևոր քայլերից է, քանի որ եթե հասարակությունը մերժում է նման խնդրի գոյությունը, ապա ինչպես կարող է այն լինել առարկայական, ինչպես կարող է բռնության զոհը խոսել իր հետ կատարված դեպքի մասին։ Հետևաբար, հանրային գիտակցության փոփոխությունը դարձավ Կոալիցիայի հիմնական, գերակա ճյուղերից մեկը։

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը կյանքի կոչեց այնպիսի լծակներ, որոնք հնարավորություն տվեցին կանգնել բռնության ենթարկված անձի կողքին, պաշտպանել նրա իրավունքները, ազատել բռնարար հարաբերություններից։ Երկար ժամանակ է անհրաժեշտ, այդ թվում նաև համապատասխան հոգեբանական աջակցություն, որպեսզի ընտանեկան բռնության ենթարկված անձը հաղթահարի զոհի կարգավիճակը, թոթափի զոհի հոգեբանությունը, իսկ բռնարարը խուսափի իր բռնարար վարքից։ Եվ միայն վերականգնումից և իրեն պաշտպանված զգալուց հետո հենց տվյալ անձի ընտրությունն է` արդյո՞ք նա կվերամիավորվի իր ամուսնու հետ, թե ոչ։

Խոսելով պետության դերի մասին՝ Զ․ Հովհաննիսյանը ընդգծում է, - «Պետությունը որևէ ջանք չպետք է գործադրի ընտանիքը վերականգնելու կամ համերաշխությունը վերականգնելու ուղղությամբ, այլ պետք է պաշտպանի զոհին, կանխարգելի բռնությունը և վերականգնի նրա զոհի հոգեբանությունից վերապրումը»։ Այս քայլերի կատարումն է հենց հանգեցնում ընտանիքի վերականգնման, այսինքն` վերջնական որոշումը պատկանում է տվյալ անձին։ 

Կարևոր է ընտանիքում յուրաքանչյուր անդամի դերը և գնահատված լինելը, ոչ առողջ և անհավասար հարաբերությունների արդյունքում տուժում են երեխաները, ովքեր այս պարագայում ևս հակված են ձեռք բերելու «բռնարար վարք», քանի որ բռնությունը շղթայական է։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դերը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, իրականացված ծրագրերը ուղղված ընտանեկան, գենդերային հիմքով պայմանավորված բռնության կանխարգելմանը, առաջարկվող մեխանիզմները և աջակցության փաթեթները բռնության ենթարկված անձին։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել