«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հյուրն էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հյուրն էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը։

Oct 23, 2020 118

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը։  

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ տվեց պաշտպանել կնոջ իրավունքները դատական կարգով։

Վերը նշված օրենքի շրջանակներում դատարանն իր առջև ունի երկու խնդիր՝ կայացնել պաշտպանական որոշում բռնության իրական սպառնալիքի դեպքում՝ կանխելով դրա կրկնվող բնույթը, իսկ մյուս կողմից արդեն իսկ ոստիկանության կողմից կիրառված միջոցների իրավաչափության քննարկում, որը վերապահված է վարչական դատարանին։

Հիմնականում կանայք դիմում են դատարան կարգավորելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են ամուսնալուծությունից հետո երեխայի բնակության վայրի որոշումը, այն է՝ ծնողներից ում հետ պետք է ապրի երեխան, տեսակցության, ալիմենտի, գույքային և մի շարք այլ հարցերը։

Մասնավորապես, երեխայի խնամակալության հարցի որոշումը պահանջում է դատավորի կողմից առկա փաստերի վերանայում, անաչառություն, հավասարակշռության պահպանում, հատկապես այն դեպքում, երբ առկա է  բռնության գործադրում անձի հանդեպ, այսինքն կա մտավախություն, որ բռնարարը կարող է նաև բռնության ենթարկել երեխային։

Լիզա Գրիգորյանը, ընդգծելով միջազգային փորձը, կարևորում է խնդրի կանխարգելումը դեռ սկզբնական շրջանում, որտեղ մեծ է հոգեբանների, սոցիալական աշխատողների դերը, ովքեր պետք է աշխատեն և՛ բռնության ենթարկված անձի, և՛ բռնարարի հետ։ «Պատիժը անհրաժեշտ միջոց է, արդարություն ստեղծելու համար կամ կանգնեցնելու բռնության շարունակությունը, բայց ինքնին չի լուծում խնդիրը», - նշում է նա։ Պատիժը չի բացառվում, բայց նաև պետք է կիրառվեն համատեղ մեխանիզմներ վերջնական արդյունքի հասնելու համար։

Օրենքի շրջանակներում դատարանին վերապահված գործառույթները և դատարանի կողմից հարցերի լուծումը բերում են կանոնակարգվածության, կողմերի իրավունքների արդար քննության, հակառակ դեպքում կբախվենք քաոսային իրավիճակի կախված կողմերի հնարավորություններից։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին կանանց իրավունքների դատական պաշտպանության մեխանիզմները, պաշտպանական որոշման կարևորությունը, դատավորների կողմից կայացված որոշումների ազդեցությունը և հետևանքները։  

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել