«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր փաստաբան Էլինա Գյուրջյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր փաստաբան Էլինա Գյուրջյանը։

Nov 06, 2020 140

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր փաստաբան Էլինա Գյուրջյանը։  

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը ստեղծեց մի շարք պաշտպանական մեխանիզմներ, որի միջոցով ընտանիքում բռնության ենթարկված անձը, գտնվելով իրական սպառնալիքի վտանգի ներքո, կարող է ստանալ համապատասխան աջակցություն։

Օրենքի շրջանակներում առկա մեխանիզմները՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում, ուղղված են կանխելու բռնությունը, պաշտպանելու բռնության ենթարկված անձին։

Շատ հաճախ բռնության ենթարկված անձը դիմում է աջակցման կենտրոն, այլ ոչ միանգամից փաստաբանի։ Դա ունենում է դրական արդյունք, քանի որ կինը առաջին հերթին ստանում է հոգեբանական աջակցություն, հասնում է հոգեբանական հավասարակշռության, որից հետո սկսվում է իրավական գործընթացը անհրաժեշտության դեպքում։ Կենտրոնի իրավաբանները և փաստաբանները ծանոթ լինելով դեպքին, կնոջ հոգեբանական վիճակին, ավելի հեշտ են աշխատում դեպքի հետ, քան ոլորտի այն մասնագետները, ովքեր հիմնականում ունենում են վարչական հարցերով դեպքեր։

Այստեղ կարևոր է նաև փաստաբանի համագործակցությունը ոստիկանության և խնդրով զբաղվող պետական այլ կառույցների հետ ստանալու համապատասխան փաստաթղթերը և տեղեկատվությունը։

Պետք է նշել նաև, որ հաշտության դեպքերը նույնպես հնարավոր են դառնում ընտանիքում վարքագծի փոփոխության արդյունքում, երբ կինն արդեն զինված է որոշակի գիտելիքներով, ծանոթ է իր իրավունքներին և ստացել է համապատասխան աջակցություն։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին այն մեխանիզմներն ու միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ իրականացնել կանանց իրավունքների պաշտպանությունը։  

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել