«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hաղորդման հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hաղորդման հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Nov 20, 2020 521

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։  

Բռնության կանխարգելմանն ուղղված քայլերը պետք է սկսել երեխայի դաստիարակությունից, ընտանիքից։ Կրթությունը, կրթական համակարգն այն առաջնային օղակներից մեկն է, որն առնչություն ունի բռնության հետ։ Այդ համակարգի մասնակիցները ևս պետք է իրազեկված լինեն և պատրաստ լինեն դիմելու պատկան մարմիններին, երբ ականատեսն են լինում մասնավորապես երեխայի մոտ բռնության դեպքերի։

Օրենքի ընդունումը ձևավորեց ինստիտուցիոնալ համակարգ, հստակ սահմանեց դերերն ու պարտականությունները ինստիտուցիոնալ պատասխանատվության արդյունքում, երբ բռնության դեպքի հայտնաբերումը և դրան արձագանքելը դրվում է մի շարք այլ մարմինների վրա դպրոցների հետ համագործակցության շնորհիվ։

«Կրթական համակարգը այն գործիքներից մեկն է, որի միջոցով կարող ենք տեսնել խնդիրները և ճիշտ պահին արձագանքել, այդ թվում նաև բռնության դեպքերին։

Շատ կարևոր է բարձրացնել հասարակության զգայունությունը բռնության այն տեսակների հանդեպ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, օրինակ անտեսումը։ Սա մեծ հետևանք է թողնում երեխայի հետագա աճի և զարգացման վրա», - նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ․ Անդրեասյանը։

Կատարվում են մի շարք քայլեր կազմակերպելու ուսուցիչների, կրթական համակարգի մասնակիցների վերապատրաստումը, ներդրվում են մեխանիզմներ վեր հանելու երեխայի կրթության իրավունքի խախտման դեպքերը, իրականացնելու դրա կանխումը և երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Արդի ժամանակներում գիտելիք, տեղեկատվություն կարելի է ստանալ բազմաթիվ աղբյուրներից, և հետևաբար գիտելիք փոխանցելը չի կարող լինել դպրոցի հիմնական դերը, ուստի կրթական համակարգի առաջնային դերը դառնում է ուղղորդելը, ինչպես վարվել գիտելիքի հետ, ինչպես օգտագործել ի նպաստ հասարակության զարգացման։ Այս գործառույթի հետևողական իրականացման պարագայում, կլինեն արդյունքներ նաև բռնությունից զերծ հասարակության կառուցման հարցում։

Ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներից դիտարկվում է նաև կանանց տնտեսական հզորացումը, որը պետք է բխի կրթությունից։ Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ վերապրողների շրջանում կան որոշակի մասնագիտություն ստացած անձինք։ Այս դեպքում, կա երկու տարբերակ․ միայն կրթություն ստանալը բավարար չէ, պետք է այն պոտենցիալից վերածել ռեսուրսի, և մյուս տարբերակն այն է, որ կրթությունն արդյունավետ չի եղել, այսինքն համակարգային խնդիր է։

Սակայն պետք է հիշել, որ այս խնդիրները փոխկապակցված են և աշխատանքները պետք է տարվեն բոլոր ուղղություններով՝ շեշտը դնելով գիտելիքի վրա։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին կրթության հարցերը, ոլորտում առկա բացթողումները, հետագա մեխանիզմները բարձրացնելու զգայունությունը բռնության հանդեպ և կանխելու այն։  

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել