«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Հոբոսյանը ։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Հոբոսյանը ։

Dec 11, 2020 562

Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է երեխայի բնավորության գծերը, վարքը, զարգանում է մտածողությունը, այսինքն՝ երեխայի սոցիալիզացիայի առաջին օղակն է։ Առողջ հարաբերությունները ընտանիքում մեծ դերակատարություն են ունենում երեխայի հետագա կյանքի վրա։ Նույնիսկ եթե ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում անչափահաս երեխայի հանդեպ չի կիրառվել, դա ևս էական նշանակություն ունի, սակայն քանի որ երեխան «Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Հոբոսյանը ։  

սովորում է այն ինչ տեսնում է, բռնությունից ծնվում է բռնություն։ Կարելի է ասել, եթե այդ պահին դա չի անդրառնում երեխայի վրա, այնուամենայնիվ իր արտացոլումն ունենում է հետագայում երեխայի վարքագծի վրա, սոցիալական, կրթական, ամեն բնագավառում։

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը լիազորեց խնամակալության և հոգաբարձության մարմիններին դիմելու դատարան պաշտպանական որոշման համար, ինչպես նաև հաղորդումներ ներկայացնելու իրավապահ մարմիններին ընտանիքում բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին, որը գործադրվում է անչափահաս կամ դատական կարգով գործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ։

Ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որ այս մարմինները կազմակերպում են ընտանիքում բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը։

Պետք է նշել, որ խնամակալություն սահմանվում է մինչև 14 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, իսկ հոգաբարձություն սահմանվում է 14 տարեկանից բարձր, մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ։

Երեխայի խնամակալության հարցի որոշման հետ կապված այս մարմինների նպատակն է հասնել նրան, որ ծնողները առաջնորդվեն ոչ թե իրենց շահերով, այլ փորձեն գտնել լավագույն տարբերակը ի օգուտ երեխայի՝ համագործակցելով և աշխատելով ընտանիքի հետ։

Արդյունավետ փոխգործակցությանը նպաստում է տարվող աշխատանքները, վերապատրաստումները համապատասխան մարմինների, ծնողների, խնամակալ անձանց հետ։ Վերապատրաստումներ են արվել սոցիալական աշխատողների հետ, խնամատար ընտանիքների հետ, անցկացվել են ծնողավարման հմտություններ, որոնք շատ կարևոր են թե տվյալ կառույցի, թե երեխայի հետ առնչվող ցանկացած անձի համար։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել