«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։

Dec 21, 2020 599

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը։ Մարդու իրավունքների պաշտպանը երբեմն հանդես է գալիս առաջին պետական մարմինը, ուր դիմում է քաղաքացին, բարձրաձայնում իր խնդիրների մասին։

Ընտանեկան բռնության ահազանգերի դեպքում, այս կառույցը նախ լսում է խնդիրը, ապա ներկայացնում իրավական հնարավորությունները սահմանված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով, ներկայացնում իրավասու մարմինների՝ ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունները այս առումով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը խնդրին համալիր արձագանք տալու համար։ Հետևաբար, կանանց իրավունքների պաշտպանությունը իրականացվում է մի շարք իրավասու մարմինների հետ համատեղ։

 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի թիվը աճել է, որտեղ բողոքները հիմնականում վերաբերվում են ամուսնու կամ նախկին ամուսնու կողմից կատարված բռնության դեպքերին։

«Եթե 2018թ․ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մոտ 50 գրավոր և բանավոր բողոքներ, ապա 2019թ․ բողոքների թիվը հասել է 90, իսկ 2020թ․ ընթացքում գերազանցել է 100-ը։ Մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընտանեկան բռնության դեպքերի աճի միտում կար պայմանավորված երկրում կորոնավիրուսային համավարակի հիմքով սահմանափակումների հետ, և դրանից բխող սոցիալական մի շարք խնդիրներով։ Թերևս պետք է նկատել, որ մեծամասամբ առկա են ֆիզիկական բռնության դրսևորումներ», - նշում է Ն․ Փիրումյանը, ընդգծելով օրենքի կարևորությունը և վստահությունը Պաշտպանի հաստատության հանդեպ։

Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված մեխանիզմներից են իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, ընդհանուր բնույթի իրազեկումը, մասնավորապես օրենքի կարգավորումների հետ կապված իրազեկվածությունը, վերապատրաստումները ինչպես իր աշխատակազմի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համար։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին մարդու իրավունքների պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մեխանիզմներն ուղղված ընտանեկան, գենդերային հիմքով պայմանավորված բռնության կանխարգելմանը և բռնության ենթարկված անձի պաշտպանության եղանակները։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել