«Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում

«Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում

Feb 07, 2021 1018

Սույն թվականի փետրվարի 7-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

Наиболее читаемое

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել