Սույն թվականի փետրվարի 13-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Գյումրիում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։
Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:
Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։
Copyright 2021. Design and development by G DESIGN GROUP