«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հյուրն էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հյուրն էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Jan 25, 2021 284

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը և պաշտպանությունը գտնվում է խնդրով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Պետությունից զատ ՀԿ-ներն այն կառույցներն են, որ առաջինն են արձագանքում տվյալ խնդրին, և գտնվում են կնոջ կողքին՝ տրամադրելով համապատասխան աջակցություն։

Ինչպես գիտենք, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը սահմանում է մի շարք գործառույթներ ոստիկանության, պետական և ոչ պետական կառույցների համար, սակայն մինչ օրենքի ընդունումը ոստիկանության համայնքային ծառայությունները տասնամյակներ շարունակ իրականացնում էին վերոնշյալ օրենքի ավելի փոքր բաղադրիչները, ինչի արդյունքում «անհաշտ ընտանիքներ» հասկացությունը որակավորվեց որպես «ընտանիքում բռնության գոյություն»։

Օրենքով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը ոստիկանության կողմից պետք է ծառայի իր նպատակին՝ հանուն կնոջ կյանքի և առողջության պահպանման, հակառակ դեպքում կունենա բացասական ազդեցություն, որտեղ մեծ դեր ունի տվյալ մասնագետի որակավորումը և խորը գիտելիքները խնդրի շուրջ։

Ընտանիքն այն սոցիալական, ամենափակ օղակն է, ուր միայն պետությունն իրավազորություն ունի մուտք գործելու, և ինչ որ տեղի է ունենալու բացառիկ երևույթ է, և միայն պետությունն ունի այն բոլոր գործիքներն ու մեխանիզմները, որը կարող է կիրառել քաղաքացու հետ երկխոսության համար։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել