Հրապարակումներ

Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները 15 Dec 2020

Գրքույկը տրամադրում է ինֆորմացիա ընտանեկան բռնության և դրա իրավական կարգավորումների մասին:

 

2020, 3 էջ, (հայերեն)

 

Ճանաչենք մեր իրավունքները 24 Nov 2020

Գիրքը իրազեկում է ընթերցողին Հայստանում կանանց իրավունքների վերաբերյալ գործող օրենքների և միջազգային պայմանագրերի վերաբերյալ՝  տրամադրելով բավարար գիտելիք կանանց իրավունքների պաշտպանության մասին։

 

 1998, 68 էջ, (հայերեն)

Կերպարվեստի բառագիր 24 Nov 2020

Բառագրքում ներառված են կերպարվեստում օգտագործվող սահմանումներ և գաղափարներ։ Բառագիրը ուղղված է ինչպես կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին այնպես էլ սիրողականներին։

 

1998, 101 էջ (հայերեն)

 

Ընտանեկան բռնությունը Հայաստանում 24 Nov 2020

2000թ. Հայաստանում Մինեսոտայի իրավապաշտպանների կողմից անցկացված ընտանեկան բռնության վերաբերյալ հարցման արդյունքների զեկույց:  

2000, 54 Էջ (հայերեն), 47 էջ (անգլերեն), 43 էջ (ռուսերեն)

Անդրկովկասյան տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնությունը 24 Nov 2020

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների` Անդրկովկասյան կոնֆերանսի մասնակիցների կողմից պատրաստված զեկույցների հավաքածու: Կոնֆերանսը կազմակերպվել էր 2000թ.-ին Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնմամբ:



2000, 234 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում 24 Nov 2020

"Հայ կնոջ իրավիճակը փոփոխական սոցիալական և տնտեսական պայմաններում" հարցումը անց է կացվել 1200 կանաց միջև: Հարցումը անցկացվել է Երևան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Գորիս, Ապարան, Արմավիր, Գավառ քաղաքներում և շրջակա գյուղերում:



2001, 81 էջ - 2000թ. անցկացրած սոցիալական հարցման արդյունքներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

Իրական պատմություններ 24 Nov 2020

Կենտրոնը վերահրատարակել է այս գիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերից հավաքված իրական պատմություններ, իսկ պատմողները կանայք են։ Գրառված փաստերի հիման վրա կարելի է որոշկի պատկերացում կազմել Հայաստանում կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության մասին։

 

 2001, 140 Էջ (հայերեն)

Ում դիմել օգնության հայցով 24 Nov 2020

Գրքում ընդգրկված է ինֆորմացիա կանանց նկատմամբ բռնության երևույթի մասին և տեղեկություն իրավական դաշտի վերաբերյալ, որի միջոցով կանայք կարող են պաշտպանել իրենց` բռնությունից ազատ ապրելու իրավունքը:  



2001, 24 էջ (հայերեն)

Խուսափիր որոգայթից 24 Nov 2020

Գրքույկում ներառված է կարևոր տեղեկություն այն կանանց համար, ովքեր պատրաստվաում են մեկնել արտերկիր աշխատանք փնտրելու: Այստեղ խոսվում է նաև այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիկինգի զոհ դառնալ: Սույն գրքույկը տրամադրում է նաև Հայաստանում  և արտերկրում գործող համապատասխան կառավարական և հասարակական կազմակերպությունների հեռախոսահամարներ և հասցեներ:

2001, 11 էջ (հայերեն)

Կանանց իրավական պաշտպանությունը բռնությունից 24 Nov 2020

Դասագիրք, որտեղ ներկայացված են բռնությունից կանանց իրավական պաշտմանության հիմնախնդիրները և բռնության ընդհանուր հասկացության բացատրությունը: Դասագիրքը նախատեսած է իրավաբանական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար, ինչպես նաև այլ կազմակերպութունների ներկայացուցիչների և անհատների համար, ովքեր հետաքրքրված են կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրով: 



2001, 165 էջ (հայերեն)

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել